
Արմինֆո.2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ, ինչը 2.4%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ մասին են վկայում Զբոսաշրջության կոմիտեի տվյալները։
Ավանդաբար, զբոսաշրջիկների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին (41%), որոնց հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (13%), Իրանից (8%), ԱՄՆ-ից (3%), Ֆրանսիայից, Գերմանիայից և Չինաստանից (2-ական տոկոս), Հնդկաստանից (1,2%), Ուկրաինայից (1,1%) և Իտալիայից (1%) և այլն:
Ընդ որում, միայն նոյեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 176.5 հազար, ինչը 17 տոկոսով զիջում է հոկտեմբերի ցուցանիշին: Տարեկան կտրվածքով (2025թ. նոյեմբերին՝ 2024թ. նոյեմբերի համեմատ) աճը կազմել է 15.4%:
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

