Չորեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2025 10:54
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանին ընդունել է Քուվեյթի Պետության Էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար, ֆինանսների գործող նախարար, տնտեսական հարցերի և ներդրումների պետնախարար դոկտոր Սաբիհ Աբդուլազիզ ալ-Մուխաիզիմը։

 

Ինչպես հաղորդում է Քուվեյթում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման արդյունքում դեսպան Առաքելյանը և դոկտոր ալ-Մուխաիզիմին քննարկել են տնտեսական և ներդրումային հարցերին առնչվող օրակարգային մի շարք ոլորտներում, ներառյալ վերականգնվող ու կանաչ էներգետիկայի, ֆինանսների ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 

Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու շարունակական պատրաստակամությունը՝ առաջիկա նախաձեռնություններն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման օրակարգն առաջ տանելուն ուղղված հստակ քայլեր իրագործելու առնչությամբ։