
Արմինֆո. Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկում է երիտասարդների կողմից հիմնված բիզնեսների ֆինանսավորման առաջին նպատակային ծրագիրը։
Ծրագրի շրջանակում Ակբա բանկը 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղի երիտասարդ ձեռներեցների կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին։
Տեղական արժույթով ֆինանսավորման հնարավորությունը երիտասարդ ձեռներեցներին թույլ կտա խուսափել արտարժույթի տատանման ռիսկերից և ներդրումները կատարել ավելի կանխատեսելի միջավայրում։ Բացի ֆինանսավորումից, երիտասարդ ձեռներեցներին կտրամադրվեն նաև խորհրդատվական ծառայություններ՝ ուղղված մրցունակության բարձրացմանը, թվային գործիքների կիրառմանը և բիզնեսների երկարաժամկետ կայունությանը։
Ֆինանսավորման նոր հնարավորությունը նախատեսված է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործող երիտասարդ ձեռներեցների համար։
Եվրոպական միությունն այս ծրագրին աջակցում է Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) միջոցով, որը ստանձնում է ֆինանսական հնարավոր առաջին կորստի ռիսկը։
Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համագործակցում են 2003 թվականից։
ՎԶԵԲ-ը Հայաստանում գործում է 1992 թվականից՝ իրականացված 232 ծրագրում ներդնելով շուրջ 2.6 միլիարդ եվրո՝ այդպիսով նպաստելով երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

