
Արմինֆո. Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, նրա ասելով, ԵՄ-ին հանրապետության անդամակցությունը երկրի իշխանությունների նպատակն է: Վարչապետն ընդգծել է, որ Երևանում բոլորը շատ լավ հասկանում են, որ ԵՄ և ԵԱՏՄ միաժամանակյա անդամակցությունն անհնար է: «Մենք հասկանում ենք, որ կա մի կետ, որտեղից պետք կլինի որոշում կայացննել։ Բայց այսօր այդ պահը չէ, նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա», - հայտարարել Է վարչապետը, հավելելով, որ դաշինքներից մեկին անդամակցելու որոշումը կկայացվի համապատասխան պահին հասնելու դեպքում։ Նա նշել է, որ քանի դեռ Հայաստանը չի համապատասխանում ԵՄ չափանիշներին, չի կարող անդամակցել այդ կառույցին:
Վարչապետի խոսքով, երբ Հայաստանը համապատասխանի նշված չափանիշներին, նրա իշխանությունները կդիմեն ԵՄ-ին անդամակցության հարցով: Փաշինյանը հավելել է, որ Գերմանիայից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ։ "Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և այստեղից ես մեկնում եմ Մոսկվա։ Արդյո՞ք կա անհամատեղելիություն: Ակնհայտ է՝ ոչ։ Երբ գա մի պահ, երբ մենք հասկանանք, որ կա անհամատեղելիություն, այդ ժամանակ մենք կմտածենք՝ ինչ որոշում կայացնել», - ասել է նա: