
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակից կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Ատոմ» թանգարան:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, երկրների վարչապետները շրջայց են կատարել, ծանոթացել թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, ատոմային էներգիայի ոլորտում զարգացումներին:
Հաջորդիվ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսը: ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականները ներկայացրել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորարարական մշակումները: Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող գիտնականներ:
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

