Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2025 15:44
Ալեքսանդր Ավանեսով

ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին

ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին

Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030 թվականների ներդրումային ծրագրին:

ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն, ներդրումային ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 150,3 մլրդ դրամ։ Միջոցները, մասնավորապես, նախատեսվում է ուղղել մայր գազատարների վերանորոգմանը, Երեւանի շուրջ օղակաձեւ գազատարի վերանորոգմանը, Սեւանում եւ Իջեւանում գազի ենթակառուցվածքների արդիականացմանը, հին հաշվիչները նորերով փոխարինելուն: Նախատեսված են նաև միջոցներ նոր բաժանորդների միացման համար։ Հաջորդ տարի կշարունակվեն Երևանի հզորությունների ուժեղացման աշխատանքները, նախատեսվում է նաև գազաֆիկացնել Նոր Խարբերդ թաղամասը: