Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025 11:46
Նաիրա Բադալյան

Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում

Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում

Արմինֆո. Դեկտեմբերի 18-ի հերթական նիստում ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ 2026 թ. ընթացքում սակագնային քվոտա կսահմանվի ՀՀ տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի  սեպտեմբերի 23-ի  N86 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:

 

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի  սեպտեմբերի 23-ի  N86 որոշումը անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխումը: