Շաբաթ, 20 Դեկտեմբերի 2025 12:11
Ալեքսանդր Ավանեսով

ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար

ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար

Արմինֆո ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն,  նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և կարևորել ՀԲ-ի հետ գործակցությունը։

 

Խուդաթյանն ընդգծել է` Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական գործընկեր, այլ վստահելի ռազմավարական գործընկեր՝ կառուցվածքային բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։

 

ՀԲ-ի հետ համագործակցությունն ընդգրկում է միաժամանակ մի քանի առանցքային ոլորտներ։

Ֆաբրիցիո Զարկոնեն իր հերթին ընդգծել է ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։