
Արմինֆո. Նախօրեին Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում:
Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ ՍլավՄեդ բժշկական կենտրոնում: Ուրախ եմ ու հպարտ,որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։ Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ուրոլոգ Մհեր Մխիթարյանը», - գրել է ռեկտորը:
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

