
Արմինֆո.Վոլգոգրադի մարզից առաջին անգամ բեռնատար երկաթուղային շարժակազմով հացահատիկի խմբաքանակ է ուղարկվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
Ինչպես հաղորդում է Վոլժսկի․ռու-ն, հղում անելով «ՊրիվԺԴ»-ի մամուլի ծառայությանը, ցորենով բեռնված վագոնները մեկնել են Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից։ Երեւանի կայարան դրանք կհասցվեն Ադրբեջանի տարածքով։ Առաջին խմբաքանակը բաղկացած էր 8 վագոն-հացահատիկից ։ Ընդհանուր առմամբ, մինչև 2025 թվականի ավարտը նախատեսվում է Հայաստան ուղարկել ավելի քան 2 հազար տոննա ցորեն ՝ 30 վագոն հացահատիկ։
Նշենք, որ ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով Հայաստան էր փոխադրվել ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին։