Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2025 11:46
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով

FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով

Արմինֆո FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով՝ սկսած 2026 թվականի ապրիլի 1-ից։

 

Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ «Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում», - նշվում է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am)՝ Հայաստանի առաջատար ավիափոխադրողը, հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից, որոնք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր ստանդարտներին: