Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2025 15:50
Նաիրա Բադալյան

ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը

ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեում, ՊԵԿ նախագահի տեղակալներ Վրեժ Մխիթարյանի և Համլետ Սահակյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի և Գերմանիայի հարկային համակարգերը քննարկելու նպատակով։

 

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, մասնավորապես, ներկայացվել է եկամտային հարկի մասով Գերմանիայի հարկային օրենսդրությունը, այդ թվում՝ եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտներն ու ընթացակարգերը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման դեպքերը։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացին, ներդրման փուլերին և հետագա զարգացումներին։


Միաժամանակ, քննարկվել են բնակչության գոհունակության և հարկերի վճարման նկատմամբ վստահության բարձրացմանը նպաստող գործոններն ու մոտեցումները։ Այս համատեքստում կարևորվել են հարկային համակարգերի պարզեցումը, հարկերի վճարումների դյուրացումը, ինչպես նաև հարկային հաշվետվությունների ներկայացման թափանցիկությունը։
 

Ըստ անհրաժեշտության հանդիպումները կլինեն շարունակական։