Հինգշաբթի, 25 Դեկտեմբերի 2025 16:40
Ալինա Հովհաննիսյան

Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան

Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան

Արմինֆո Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել հայկական և ադրբեջանական բիզնեսի միջև հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին դեկտեմբերի 25-ին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

 

Նա նշել է, որ դրա շուրջ պաշտոնական բանակցություններ չպետք է լինեն, քանի որ քաղաքական սահմանափակումների բացակայության պայմաններում բիզնեսը պետք է իրար մեջ պայմանավորվի։

 

Վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև կզարգանա երկկողմ առևտուրը, հիշեցնելով, որ արդեն Ադրբեջանից Հայաստան ներմուծման մատակարարումներ են եղել: "Հուսով եմ, որ շուտով մենք էլ կարտահանենք Ադրբեջան", - ընդգծել է Փաշինյանը։

 

Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով իր կողմից Ադրբեջանի նախագահին շնորհակալության մշտական դրսեւորումները, նույնիսկ, այն հարթակներում, որտեղ վերջինս բացակայում է, կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը պետք է ցույց տա իր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ:

 

«Իրականում, մի քանի բան է տեղի ունեցել․ ցորենի ներկրման էմբարգոյի վերացում, նախ՝ Ղազախստանի, ապա՝ Ռուսաստանի համար։ Այնուհետև արձանագրվել է, որ Հայաստանից հակառակ ուղղությամբ ևս երկաթուղային տարանցման սահմանափակումներ չկան։ Կարող է հարց առաջանալ, թե ինչու այդ դեպքում գնացքներ չեն գնում։ Քանի որ, ինչպես ես հասկանում եմ, մեր գործունեության եւ մտածողության մասշտաբներն աշխատում են մեկ բեռնատարի տրամաբանությամբ։ Քանի որ գնացք բեռնելը և ինչ-որ ուղղությամբ ուղարկելը դժվար է. պետք է միաժամանակ այդքան ապրանք համախմբել մեկ տեղում», - նկատել է նա։

 

Կարևոր իրադարձությունների շարքում վարչապետը նշել է նաև հայկական բիզնեսի համար Ադրբեջանից բենզինի առաջին մատակարարումը, ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապի հայտնվելը: «Եվ, կարծում եմ, տարօրինակ կլիներ, եթե մենք չարտահայտեինք մեր դիրքորոշումը ։ Պետք է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը։ Այս ամենով ուզում եմ ցույց տալ և ցույց եմ տալիս, որ խաղաղությունն իրականություն է, որն իր արտացոլումն է գտնում», - ընդգծել է վարչապետը։