
Արմինֆո. Ամերիաբանկը միացել է Սյունիքի մարզում Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը: Այդ մասին հաղորդում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն, բանկը նվիրաբերել է 5 մլն դրամ, որն ուղղվելու է Սպանդարյանի ջրանցքի վթարային հատվածների վերանորոգմանը, ինչը թույլ կտա վերականգնել ոռոգման համակարգը և ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մի շարք համայնքների համար:
Սպանդարյանի ջրանցքը սկիզբ է առնում 2280 մետր բարձրությունից ։ Ներկայումս այն վնասվել է 70 տոկոսով, ինչի հետևանքով մի քանի բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից ։ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շեքի բնակավայրերի համար: 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա ուղղակի շահառու, իսկ 2800 հեկտար հող արդյունավետ ոռոգվելու է տնտեսական զարգացման հնարավորություններով հարուստ տարածաշրջանի էկոհամակարգի համար:
Նշենք, որ "Հայաստան" համահայկական հիմնադրամն այսօրվա դրությամբ միավորել է ավելի քան 1.5 մլն հայերի՝ ավելի քան 500 մլն դոլարի ներդրում կատարելով 1500-ից ավելի նախագծերում:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը ֆինանսատեխնոլոգիական առաջատար կազմակերպություն է և Հայաստանի տնտեսության առանցքային խաղացողներից մեկը: Հետևելով թվային փոխակերպման ռազմավարությանը ՝ բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է մարդկանց ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական կարիքների բավարարմանն ուղղված եզակի ապրաանքներ, ծառայություններ և նորարարական հարթակներ: Լինելով ակտիվորեն զարգացող ֆինտեխ-միջավայր՝ Ամերիաբանկն առաջարկում է կյանքի որակի բարելավման համալիր լուծումներ: