
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով:
2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված՝ 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ՝ կազմել է 99.8%:
«Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը գերազանցել է նաև 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ) և 2026 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրում արտացոլված 2025 թվականի համար կանխատեսվող ցուցանիշները», - նշվում է ՊԵԿ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ-ի աճը կկազմի 5.1%։ Եկամուտները կանխատեսվում են 2 տրլն 873.6 մլրդ դրամ, որից 2 տրլն 720.3 մլրդ դրամը կկազմեն հարկային եկամուտները և պետական տուրքը:
RUB | 4.81 | 0.07 |
USD | 381.21 | -0.18 |
EUR | 443.92 | -1.51 |
GBP | 511.13 | -1.73 |
CAD | 274.84 | -0.11 |
JPY | 24.18 | -0.16 |
CNY | 54.60 | -0.02 |
CHF | 479.63 | -1.96 |

