Ուրբաթ, 9 Հունվարի 2026 12:47

Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ

Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ

Արմինֆո. 2026 թվականի հունվարի 1-ին Բուլղարիան պաշտոնապես դադարեցրեց բուլղարական լևի օգտագործումը որպես ազգային արժույթ և ընդունեց եվրոն։ Reuters-ի տվյալներով՝ այդ օրվանից սկսած՝ եվրոն Բուլղարիայում օրինական վճարամիջոց է։

Այսպիսով, Բուլղարիան դարձավ 21-րդ երկիրը, որը միացավ եվրոգոտու՝ կատարելով բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եվրոպական Միության այն բնակիչների թիվը, ովքեր իրենց առօրյա կյանքում օգտագործում են եվրո, այժմ կազմում է 350 միլիոն։

Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ փոփոխությունը խառը զգացմունքներ է առաջացրել բուլղարական հասարակության մեջ, կարծիքները բաժանված են։ Բնակիչներից շատերը տատանվում և կասկածամիտ են ազգային արժույթից հրաժարվելու հարցում։

Ի տարբերություն լայն հանրության, բիզնես ոլորտի ներկայացուցիչները փոփոխություններին նախապատրաստվել են բավականին վաղուց։ Արդեն դեկտեմբերին երկրի մայրաքաղաքի խանութներում գնացուցակների վրա գները սկսեցին ցուցադրվել և՛ լևով, և՛ եվրոյով։

Երկիրը նաև անցումային շրջան է մտցրել. մինչև հունվարի վերջը մանրածախ առևտրի կետերում վճարման համար կընդունվեն երկու արժույթներն էլ։ Սակայն, փետրվարի 1-ից սկսած, բոլոր վճարումները պետք է կատարվեն բացառապես եվրոյով։ Բուլղարական լևերը եվրոյի կփոխանակվեն 1.95583 լև ֆիքսված փոխարժեքով՝ մեկ եվրոյի դիմաց։