
Արմինֆո. Կենտրոնական բանկը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տեխնիկական աջակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ներդնում է հայկական իրավունքով կարգավորվող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր՝ Armenian Standard Derivatives Agreement (ASDA), որը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության (securities lending) գործարքների համար։
ASDA ստանդարտ պայմանագիրը համահունչ է միջազգային լավագույն պրակտիկային և հարմարեցված է Հայաստանի օրենսդրական պահանջներին։ Փաստաթուղթը մշակվել է՝ հիմք ընդունելով 2002 թվականի ISDA (International Swaps and Derivatives Association) գլխավոր համաձայնագիրը, ինչպես նաև 2022 թվականին ներդրված ISDA արժեթղթերի ֆինանսավորման գործարքների հավելվածը։
ASDA պայմանագիրը
Ներդրվող ստանդարտ պայմանագիրը ֆինանսական շուկայի մասնակիցներին կարող է ընձեռել հետևյալ առավերությունները.
Ընդհանուր առմամբ, ASDA ստանդարտ պայմանագրի ներդրումը նոր հնարավորություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար՝ խթանելով ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության գործարքների զարգացումը։ Ավելին՝ այս պայմանագրով իրականացվող բորսայական ռեպո գործարքները կարող են հիմք հանդիսանալ դրամական շուկայի վստահելի ուղենշային տոկոսադրույքի ձևավորման համար, որը կարևոր նախապայման է՝ առաջ գնալու և մյուս ֆինանսական շուկաները խորացնելու համար։
ISDA-ն (Միջազգային սվոփերի և ածանցյալ գործիքների ասոցիացիա) արտաբորսայական ածանցյալ գործիքների շուկաների աշխարհի առաջատար կազմակերպությունն է, որը մշակում է ստանդարտ պայմանագրեր, ինչպիսին է ISDA-ի գլխավոր համաձայնագիրը, գործարքները ստանդարտացնելու և ռիսկերը կառավարելու համար՝ ապահովելով անվտանգ և արդյունավետ շուկաներ ամբողջ աշխարհում բանկերի, ներդրողների, կորպորացիաների և կարգավորող մարմինների համար։