Երկուշաբթի, 12 Հունվարի 2026 11:59
Նաիրա Բադալյան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան

Արմինֆո.Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ընդհանուր ծախսերը: Այդ մասին սոցցանցում հայտարարել է "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա նաև պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքին, թե՝ "Հայաստանում չկա մեկ ընտանիք, որից նախորդ ժամանակահատվածում ՀԷՑ-ը փող գողացած չլինի":

 

Հունվարի 8-ին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ երկար ժամանակ Հայաստանում "ՀԷՑ-ի միջոցով թալանել են մարդկանց՝ քաղաքական դժգոհություն առաջացնելու համար" ։ "Ռոմանոս Պետրոսյանի (ՀԷՑ - ի ժամանակավոր կառավարիչ - խմբ.) և այլ գործընկերների գործունեության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում չկա մի ընտանիք, որից նախորդ ժամանակահատվածում ՀԷՑ - ը փող չգողանար", - ասել էր նա:

 

"Կպատասխանեմ մՄասնագիտորեն. վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում փոխարինվել է 800 հազար հաշվիչ, ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում ՀԷՑ - ի կորուստները 15%-ից նվազել են մինչև 6%, ինչպես նաև շուրջ 35-40 մլն դոլար տնտեսման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել սակագների բարձրացումից", - հայտարարել է Նարեկ Կարապետյանը: Նրա խոսքով՝ վարչապետին 7 անգամ համապատասխան զեկույց է ներկայացվել, ակայն նա ձեւացնում է, թե չի հիշում ադ մասին։ Նա հավելել է, որ իրենք են գողանում, թալանում ՝ հասարակության նկատմամբ կիրառելով տուգանքներ, անտրամաբանական պատիժներ:

 

Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ շատերի համար ընտանիք պահելու հիմնական միջոցը մեքենան է: Յուրաքանչյուր գյուղում կան մարդիկ, ովքեր զրկված են վարորդական իրավունքից և ընտանիքը կերակրելու հնարավորությունից ։ "Մեր առաջին քայլերից մեկը կլինի այդ մարդկանց երկրորդ հնարավորության և փորձաշրջան անցնելուց հետո իրենց վարորդական իրավունքը վերադարձնելու հնարավորությունը", - հայտարարել է շարժման համակարգողը՝ նշելով տուգանքների չափը վերանայելու, դրանք Հայաստանում միջին աշխատավարձին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:

 

Նա նաև հարց է տվել, թե ինչպես են ծախսվում այն միջոցները, որոնք տուգանքների գծով վճարվում են պետբյուջե: «Մարդը, ով մարդկանց մեղադրում է թալանի մեջ և մոռանում է, որ ինքն է թալանել, պետք է հիշի, որ 4 անգամ ավելացրել է վարչապետի աշխատակազմի ծախսերը՝ դրանք հասցնելով 65 մլն դոլարի: Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները սկսել են 4 անգամ ավելի լավ ապրել, եթե վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում»,- հարցրել է Կարապետյանը։

 

Իրավիճակը ավելի լավ հասկանալու համար նա նշել է, որ Փաշինյանի աշխատակազմն ավելի շատ է ծախսում, քան Դանիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Բելգիայի՝ աշխարհի ամենահարուստ երկրների թագավորական ընտանիքները՝ միասին վերցրած։

 

"Սիրելի քաղաքացիներ, մի խաբվեք նրանց համեստ հագուստով, նրանք ծախսում են ինչպես և որտեղ ուզում են, եւ՝ առանց որևէ հաշվետվության", - ամփոփել է Նարեկ Կարապետյանը: