
Արմինֆո. Համաշխարհային բանկի Business Ready (B - Ready) նոր միջազգային վարկանիշում, որը փոխարինել է Doing Business-ին աշխարհում ներդրումային եւ գործարար միջավայրի գնահատման համար, Հայաստանը 101 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը: Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Մասնավորապես, Regulatory Framework (նորմատիվ-իրավաական հիմք) հատկանիշով, ինչպես նշել է նախարարը, Հայաստանի ցուցանիշը կազմում է 72,91% (հաամաշխարհային միջին 66,3%-ի դիմաց)։ Այսպիսով, ըստ այդ չափանիշի Հայաստանը հայտնվել է 29-րդ տեղում՝ առաջ անցնելով Կիպրոսից, Կանադայից, Շվեյցարիայից, Թայվանից, Հոնգկոնգից, Նոր Զելանդիայից: "Սա կարևոր է նշել, որպեսզի ներկայացնենք, թե ինչ կարծիք ունի Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական միջավայրի, մեր կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ", - ասել է Պապոյանը:
Ըստ Public Services (Պետական ծառայություններ) չափանիշի՝ Հայաստանն ամրապնդվել է 32-րդ դիրքում՝ 66,05% ցուցանիշով՝ միջին համաշշխարհային 54%-ի դիմաց:
Մեր պետությունը 64-րդ տեղն է զբաղեցնում է Operational Efficiency (գործառնական արդյունավետություն) բնութագով՝ 61,18% ցուցանիշով՝ 60% համաշխարհային միջին ցուցանիշի դիմաց:
Ընդ որում, էկոնոմիկայի նախարարը նշել է այն ուղղությունները, որոնցում Հայաստանն առաջատար դիրքերում է․ բիզնեսի բացում (1-ին տեղ), ֆինանսական ծառայություններ (2 - րդ տեղ), հարկեր (16-րդ տեղ) և այլն։ «Խոցելի տեղերից է՝ բիզնեսի անվճարունակություը։ Այստեղ մենք շատ անելիքներ ունենք, ինչպես նաև դժվարություններ կան միջազգային առևտրի համատեքստում, ինչը պայմանավորված է առկա սահմանափակումներով", - նշել է նա։
Հիշեցնենք, որ Doing Business-ի վերջին վարկանիշի համաձայն, Հայաստանը 2020 թվականի արդյունքներով զբաղեցրել է 47-րդ տեղը՝ աշխարհի 190 երկրների շրջանում։ 2021 թվականին այդ նախագիծը դադարեցվել է։