Երեքշաբթի, 13 Հունվարի 2026 13:15
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով

Արմինֆո. 2025 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 9 001.8 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 6,5% - ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:

 

Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն նոյեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5,4%-ով՝ մինչև 844,9 մլն կվտ/ժամ։

 

Մասնավորապես, 2025թ. հունվար-նոյեմբերին աճն ապահովել են ՀԷԿ-երը՝ 8,6% - ով՝ մինչեւ 2 029.1 մլն կվտ/ժամ,  և Հայկական ԱԷԿ-ը' տարեկան 3,6%-ով' մինչև 2 584.8 մլն կվտ/ժամ։ Արևային էլեկտրակայաններն ապահովել են 69,7% բարձր աճ ՝ 1 550.4 մլն կվտ/ժամ։

 

Իսկ ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ տարեկան 10,7%-ով՝ մինչև 2836,6 մլն կվտ/ժամ։ Հողմային էլեկտրակայանները նույնպես կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ տարեկան 18,2% - ով ՝ մինչև 0,9 մլն կվտ/ժամ։