
Արմինֆո. Հայաստանը 150 մլրդ դրամ (ավելի քան 390 մլն դոլար) կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը՝ Զինված ուժերի զարգացման 2026-2028թթ. ծրագրի շրջանակում: Այդ մասին հունվարի 13-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է տեղական արտադրության զարգացումը՝ սպառազինության գնումների շուկայի դիվերսիֆիկացմանը զուգընթաց: Այդ առումով Պապիկյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ եթե 2022 թվականին տեղական ընկերությունների հետ կնքվել են 5,5 մլրդ դրամի (14 մլն դոլարից մի փոքր ավելի) պայմանագրեր, ապա այժմ խոսքը 170 մլրդ դրամի (ավելի քան 440 մլն դոլար) մասին է, ընդ որում, արտադրանքի մեծ մասն արդեն մատակարարվել է ԶՈՒ-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2026-2028 թվականներին Հայաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման համար կհատկացվի 150 մլրդ դրամ (ավելի քան 390 մլն դոլար)՝ եռամյա պայմանագրեր կնքելու համար։
RUB | 4.83 | -0.01 |
USD | 380.83 | -0.32 |
EUR | 444.28 | -1.09 |
GBP | 512.94 | -0.39 |
CAD | 274.31 | -0.37 |
JPY | 23.98 | -0.17 |
CNY | 54.59 | -0.07 |
CHF | 476.99 | -1.18 |

