
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կմասնակցի Բեռլինում կայանալիք Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի հունվարի 16-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ Պարենի և գյուղատնտեսության 18-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով", - ասվում է վարչապետի որոշման մեջ:
Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովն ամեն տարի Բեռլինում անցկացվող միջազգային համաժողով է, որի ընթացքում քննարկվում են համաշխարհային գյուղատնտեսական և պարենային քաղաքականության կարևորագույն հարցեր:
Գերմանիայի գյուղատնտեսության և պարենի դաշնային նախարարության կողմից կազմակերպված 2026 թվականի համաաժողովը տեղի կունենա հունվարի 14-17-ը Բեռլինում ՝ «Պարենային համակարգեր մեր ապագայի համար. միավորել ջանքերը զրոյական սովի աշխարհի համար» ընդհանուր թեմայի ներքո: Համաժողովը նվիրված կլինի չորս ենթաթեմաների ՝ ջրային ռեսուրսների կայուն օգտագործում, կենսատնտեսության «երկնագույն» զարգացում, ջրօգտագործման մրցակցային տեսակների խնդրի կառուցողական լուծում, համաշխարհային ջրային ռեսուրսների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում: