
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նախօրեին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի շրջանակներում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ» նախագծի, էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հանքարդյունաբերության բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման արդյունավետությունը, մասնավորապես` հանդիպման նախօրեին` 2026թ. հունվարի 13-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքներով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակի հրապարակումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հանձնառությունը՝ ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակականության ապահովմանը:
RUB | 4.83 | -0.01 |
USD | 379.42 | -0.91 |
EUR | 441.46 | -1.78 |
GBP | 509.18 | -2.44 |
CAD | 272.94 | -0.93 |
JPY | 23.94 | -0.03 |
CNY | 54.46 | -0.08 |
CHF | 473.98 | -0.84 |

