Երկուշաբթի, 19 Հունվարի 2026 14:33
Նաիրա Բադալյան

Անկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքները

Անկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքները

Արմինֆո.Նախնական տվյալներով՝ Հայաստանում 2025 թվականին 2024 թվականի համեմատ անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է մոտ 3800-ով։ Անկում է գրանցվել, հիմնականում, բնակարանների առաջնային շուկայում։ Այդ մասին հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

 

Մասնավորապես, եթե 2024 թվականին բնակարանների առաջնային շուկայում գրանցվել է շուրջ 19 հազար գործարք, ապա 2025 թվին դրանց թիվը կազմել է ընդամենը 16 300։ Դա, ինչպես կարծում է կոմիտեի ղեկավարը, կապված է նաեւ հիփոթեքայիններին եկամտային հարկի վերադարձման ծրագրի աստիճանական վերացման հետ։

 

Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան 2025 թվականին եղել է ավելի ակտիվ, քան 2023, 2020-2021 թթ.։

 

Հիշեցնենք, որ ծրագիրը գործում է 2014թ.նոյեմբերից. այն քաղաքացիները, ովքեր հիփոթեքային վարկավորմամբ բնակարան են ձեռք բերում առաջնային շուկայից (բնակարաններ նորակառույցներում կամ նոր առանձնատներ), ստանում են հիփոթեքի տոկոսների չափով եկամտահարկի վերադարձ:

 

Քանի որ ծրագրից օգտվել ցանկացողների թիվը կտրուկ աճել է, համապատասխանաբար՝ ծրագրի մասնակիցներին եկամտահարկը վերադարձնելու համար պետական գանձարանի ծախսերը, Ժամանակի ընթացքում երկրի իշխանությունները սկսել են որոշակի սահմանափակումներ սահմանել։

 

2022 թվականի հուլիսի 1-ից Երևանում մեկնարկել է հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձման համակարգի աստիճանական չեղարկում։ Գործընթացը մեկնարկել է մայրաքաղաքի կենտրոնից։ 2024 թվականի սկզբին ՀՀ կառավարությունն առաջարկել էր նվազեցնել եկամտահարկի առավելագույն չափը, որը պետությունը վերադարձնում է «հիփոթեքայինին»՝ մեկ գործարքի շրջանակներում ոչ ավելի, քան 750 հազար դրամ ՝ գործող 1,5 մլն դրամի փոխարեն (եռամսյակի համար)՝ 2025 թվականի հունվարի 1 - ից հիփոթեքային գործարքներով ։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունները ցանկանում են 2029 թվականից ամբողջությամբ չեղարկել հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձումը։ Չեղարկումը կլինի աստիճանական։ Այսպես, 2027 թվականի հունվարի 1-ից հետո առաջնային շուկայում հիփոթեքային վարկերի եկամտահարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարող մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Կոտայքում։ 2029 թվականի հունվարի 1-ից հարկերի վերադարձումը չի գործի նաև մյուս մարզերում։ Սահմանափակումները չեն տարածվելու սահմանամերձ բնակավայրերի վրա։