
Արմինֆո.«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Այդ մասին ասվում է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ի հաղորդագրությւոնում:
«Երևան-Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Ավիատոմսերի համար՝ wizzair.com», - նշվում է հաղորդագրությունում։
