Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026 10:00
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ նախագահ. խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև

ՀՀ նախագահ. խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև

Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանն  իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև Արևելք Արևմուտք բնականոն հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ համագործակցության տեսանկյունից։ Շեշտվել է, որ խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ։