
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքները՝ աճել։ Եվրոյով գործարքներ այդպես էլ չեն իրականացվել։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը ծավալվել է 79% աճից դեպի 65% անկում, իսկ ռուբլով գործարքների աճը դանդաղել է 7,8 անգամ՝ մինչեւ 29%. Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի 2,2 անգամ գերակշռության վերականգնում դոլարի նկատմամբ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ դեռ գերակշռում էին դոլարով գործարքները (2 անգամ)։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (19-23.01.26-ը ' 12-16.01. 26-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի աճը պահպանվել է, իսկ եվրոյի և ռուբլու առքուվաճառքի թրենդը շրջադարձ է կատարել դեպի անկում։ Արդյունքում՝ ս.թ. հունվարի 19 -23-ն ընկած ժամանակահատվածում դրամը շարունակել է ամրապնդվել դոլարի նկատմամբ' 380,5 - ից մինչև 379,5 դրամ/1դոլար, թուլանալով եվրոյի նկատմամբ' 441,3-ից մինչև 443 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ էլ ավելի թուլանալով' 4,84-ից մինչև 4,93 դրամ/1 ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. հունվարի 23 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 399 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 417,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ՝ 4,01 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։
RUB | 4.99 | 0.00 |
USD | 379.07 | -0.01 |
EUR | 444.84 | 1.58 |
GBP | 512.73 | 3.02 |
CAD | 275.03 | 0.79 |
JPY | 23.96 | 0.06 |
CNY | 54.43 | 0.09 |
CHF | 479.59 | 1.80 |

