Շաբաթ, 24 Հունվարի 2026 12:15
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, ներկայացվել են հարկման համակարգերի բարելավման առաջարկությունները և ակնկալվող արդյունքները, քննարկվել են հարկային քաղաքականության լավարկմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Կարևորվել է ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումն ու կիրառվող գործիքակազմերի բարելավումը, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը:

 

Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել վերոնշյալ ուղղություններով և հանդես եկել առաջարկություններով։

 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առկա նոր իրողությունները և ստեղծվող հնարավորությունները։ Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել լուծումներ, որոնք ուղղված կլինեն համակարգի պարզեցմանն ու ոլորտում թվայնացման գործիքների կիրառման ընդլայնմանը: