Երկուշաբթի, 26 Հունվարի 2026 14:39

Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին

Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին

Արմինֆո. «Իդրամ» ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով այլևս հնարավոր չի լինի վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար:

Այս փոփոխությունը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու որոշմամբ։ Արդյունքում՝
«Վիվա Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները չեն ընդունվի՝

  • Idram&IDBank հավելվածով,
  • Իդրամի տերմինալներով,
  • IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով,
  • ⁠Idram Junior հավելվածով

«Իդրամ» ընկերության համար առաջնահերթ է իր օգտատերերին ապահովել կայուն, անվտանգ և որակյալ ծառայություններով, ուստի կանխավ տեղեկացնում ենք այս փոփոխության մասին և խնդրում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին տվյալ ծառայությունների համար վճարումներ կատարել այլ հասանելի եղանակներով։ Շնորհակալ ենք ըմբռնման համար։