
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի նախապատրաստմանն աջակցող խորհրդատվական ծառայությունների մատուցման առնչությամբ համագործակցության համաձայնագրի (NO. AA-012710) ստորագրման առաջարկությանը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, համագործակցության հուշագիրը նախատեսվում է կնքել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև: ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության միջոցով խորհրդատվական ծառայության արդյունքում ակնկալվում է ապահովել ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի ներդրումային ծրագրի և ծախսերի գնահատման պատրաստմանը՝ ԵՆԲ ֆինանսավորման չափորոշիչներին համապատասխան։ Ծրագիրը միտված է՝ Սյունիքի մարզում բնակչության համար հուսալի և անվտանգ խմելու ջրամատակարարման հասանելիության բարելավմանը, համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը, տեղահանված և տեղակայված ընտանիքների ինտեգրմանը, ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճի խթանմանը։
Հիմնավորման համաձայն՝ տեխնիկական աջակցության շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի ջրամատակարարման սխեմաներ՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։
RUB | 4.99 | 0.04 |
USD | 379.10 | 0.24 |
EUR | 452.72 | 3.39 |
GBP | 522.48 | 4.58 |
CAD | 279.57 | 2.61 |
JPY | 24.71 | 0.04 |
CNY | 54.57 | 0.09 |
CHF | 493.36 | 5.77 |

