
Արմինֆո. Հայաստանն իրական հնարավորություն ունի վերածվելու տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ հանգույցի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ Էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը ' մեկնաբանելով երկրի էներգահամակարգը Ադրբեջանի էներգահամակարգի հետ միավորելու հնարավորությունների և ռիսկերի մասին հարցը:
Հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի սինխրոնիզացումը հայկական կողմին հնարավորություն կտա դուրս գալ էլեկտրաէներգիայի արտահանման նոր շուկաներ և ավելացնել մատակարարումների ծավալները: Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Ադրբեջանի ազգային օպերատոր "Ազերէներժի" ընկերությունը հայտարարել է Հայաստանի տարածքով Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցման մեկնարկի մասին: Աշխատանքներ են տարվում 330 կՎ լարմամբ և մինչև 1 հազար ՄՎտ թողունակությամբ երկշղթա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ուղղությամբ: "Ազերէներժի" - ում ընդգծել են, որ աշխատանքները մՄիաժամանակ ընթանում են հանրապետության հիմնական տարածքում և Նախիջևանում, որտեղ գանցկացվում են, համապատասխանաբար, 74 և 105 կմ երկարությամբ հատվածներ: Նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է Հայաստանի տարածքում կառուցել 44 կմ երկարությամբ լրացուցիչ գիծ: Ընկերությունում նաև տեղեկացրել են, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումը Ադրբեջան - Թուրքիա - Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցքի ստեղծման նախագծի մի մասն է: Այդ նախագծի շրջանակում 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ կանցկացվի Նախիջևանից մինչև Թուրքիայի սահման։
Ինչպես նշել է Մարջանյանը, այդ առնչությամբ երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորումը շատ հեռանկարային նախագիծ է, որն ապահովում է մի շարք առավելություններ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներուժի զարգացման համար: Էլեկտրաէներգետիկան, ինչպես նշել է փորձագետը, մեծ էներգետիկայի այն մասն է, որտեղ Հայաստանն ունի մի շարք առավելություններ՝ իր հարեւանների նկատմամբ։ Միայն Հայաստանում է առկա գեներացնող հզորությունների որոշակի ավելցուկ, ինչը թույլ կտա Երևանին արագ ավելացնել իր հարևաններին և այլ երկրների էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները:
"Ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ Իրանը չեն կարող որևէ նկատելի ձևով ավելացնել արտահանման ծավալները։ Վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանից էլեկտրաէներգիայի տարեկան արտահանումը համադրելի է եղել Թուրքիայից նույն արտադրանքի տարեկան արտահանման հետ։ նշեմ, որ մեր երկրի բնակչությունը մոտ 30 անգամ զիջում է Թուրքիայի բնակչության թվին։ Այնպես որ, Հայաստանի արտահանման ներուժն ակնհայտ է։ Հայաստանի եւ Ադրբեջանի, իսկ հեռանկարում նաեւ Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորումը թույլ կտա Երեւանին հաստատվել տարածաշրջանային հաբի դերում, որտեղ հնարավոր կլինի կարգավորել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը ՝ այդպիսով վերականգնելով իր նշանակությունը որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր", - ասել է Մարջանյանը։ Նա հավելել է, որ նախագծի իրականացումը կհանգեցնի Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտի զարգացմանը և դրա ինտեգրմանը տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգին:
Փորձագետը նաև նշել է, որ բացվող հնարավորությունների մասշտաբները զգալիորեն գերազանցում են հնարավոր ռիսկերը: "Եթե, օրինակ, էլեկտրաէներգետիկան համեմատենք ոլորտի այլ ուղղությունների հետ, ինչպիսիք են գազը կամ նավթամթերքները, ապա ռիսկերն այստեղ նվազագույն են, քանի որ երկիրը չի արտադրում ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Ուստի, չկա վտանգ, որ Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիայի ներկրումից գերկախված։ Ռիսկն այստեղ հետևյալն է. երկու պետությունների, իսկ հեռանկարում նաև Թուրքիայի համակարգերի ինտեգրումը պետք է տեղի ունենա այնպես, որ հանրապետությունը դառնա փոխհոսքերը վերահսկող իրական հանգույց, իսկ դրա համար անհրաժեշտ են մուտքի և ելքի ենթակայաններ։ Երկրի համար, պարզապես, ձեռնտու չէ, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, պարզապես, անցնի հանրապետության տարածքով, անհրաժեշտ են ենթակայաններ, որոնց շնորհիվ հնարավոր լիներ զարգացնել սեփական էներգետիկ ներուժը", - նշել է Մարջանյանը։
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի փորձագետների տվյալներով, այդ նախագծի իրագործումը, ի վերջո, կարող է հանգեցնել մեկ այլ ծրագրի' "Հյուսիս - Հարավ" էներգետիկ միջանցքի (Իրան-Հայաստան - Վրաստան - Ռուսաստան էլեկտրահաղորդման գծի) կառուցման փակմանը: Հատկապես՝ Հայաստան-Վրաստան հատվածում։ Ադրբեջանական կողմի առաջարկած նախագիծը, առաջին հայացքից, պակաս ծախսատար է թվում՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից, սակայն այն, ըստ էության, տարածաշրջանից Ռուսաստանին լիովին դուրս մղելու ԱՄՆ քաղաքականության շարունակությունն է:
Մեկնաբանելով իրադարձությունների նման զարգացումը՝ ՄԱԿ ազգային փորձագետը հիշեցրել է, որ դեռ 2009 թվականին իրականացվել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի ստեղծման նախագիծը: Դրա իրականացման ընթացքում Հայաստանը դուրս է մղվել տարածաշրջանի ենթակառուցվածքներից։ Այն ժամանակ պաշտոնական Երևանը հրապարակավ հայտարարել էր այդ ծրագրի դատապարված լինելու մասին, քանի որ ոչ Բաքուն, ոչ Թբիլիսին արտահանման ներուժ չունեն, ինչն էլ իրականում տեղի ունեցավ հաջորդ տասնամյակի ընթացքում։ Այժմ, ինչպես ընդգծել է Մարջանյանը, աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, հատկապես նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան պայմանագրերի կնքումից հետո, ավելի խելամիտ տրամաբանությամբ համագործակցության հնարավորություններ են ի հայտ եկել: Գործնականում, խոսքը Հայաստանը որպես էլեկտրաէներգիայի պոտենցիալ արտահանող ներկայացնելու մասին է։ Ընդ որում, Երևանը չպետք է սահմանափակվի միայն Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միացնելու նախագծով ։ "TRIPP նախագիծը չպետք է ազդեցություն գործի "Հյուսիս-Հարավ" ծրագրի վրա, հատկապես՝ իրանական ուղղությամբ", - ընդգծեց փորձագետը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Երևանի և Թեհրանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել էլեկտրաէներգիայի դիմաց իրանական գազի մատակարարման շուրջ: Ներկայումս այդ ծավալներն աննշան են. Իրանը տարեկան Հայաստան է մատակարարում 300 մլն խմ գազ ՝ հակառակ ուղղությամբ ստանալով մոտ 1 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։. "Իրան - Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտից հետո այդ ծավալները կարող են աճել մինչև 1 մլրդ խմ գազ և 3 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա՝ համապատասխանաբար. Ճիշտ է, այս պահի դրությամբ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծավալները կազմում են ընդամենը 30 տոկոս, բայց, ամեն դեպքում, մեկը մյուսին չպետք է խոչընդոտի", - եզրափակել ք Արա Մարջանյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում․ որի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր ՝ ուղղված Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանը: