
Արմինֆո.Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը։ Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, մարման ժամկետը՝ 36 ամիս։
Հիշեցնենք, որ ընկերության՝ 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էր ավելի վաղ՝ հունվարի 5-ին։
Գլոբբինգի թե դրամային, թե ԱՄՆ դոլարով պարտատոմսերը մեծ պահանջարկ են ունեցել գերազանցապես ֆիզիկական անձանց շրջանում: Արձանագրվել են ֆիզիկական անձ ներդրողներից աննախադեպ քանակի հայտեր: Ավելի քան 400 հայտ ներկայացվել է ֆիզիկական անձ ներդրողներից, ինչը խոսում է Բանկի ներկայացված ֆինանսական գործիքների հանդեպ բարձր պահանջարկի, ինչպես նաև Գլոբբինգի նկատմամբ վստահության մասին:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա։
Բանկը նպատակ ունի շարունակել իրականացնել կորպորատիվ արժեթղթերի թողարկումներ և տեղաբաշխումներ՝ նպաստելով ֆինանսական շուկայի գործիքների զարգացմանը, ինչպես նաև հաճախորդների համար տարբեր ընկերությունների պարտատոմսերում ներդրումներ, իսկ թողարկող ընկերությունների համար՝ ֆինանսավորման ներգրավման նոր հնարավորություններ ստեղծելով։
RUB | 4.94 | -0.04 |
USD | 379.03 | 0.39 |
EUR | 449.83 | -1.55 |
GBP | 519.38 | -1.17 |
CAD | 278.02 | -1.75 |
JPY | 24.49 | -0.07 |
CNY | 54.59 | 0.12 |
CHF | 488.76 | -3.81 |

