
Արմինֆո.Արմլիզինգ ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են ընդամենը մեկ օրում։ Տեղաբաշխողն էր Կոնվերս Բանկը։
Գրանցվել է մեծ պահանջարկ թե ֆիզիկական անձ, թե հատկապես ինստիտուցիոնալ ներդրողների կողմից:
ԿԲ կողմից վերահսկվող ոչ բանկային ֆինանսական նոր կազմակերպության՝ նման հաջող մուտքը կապիտալի շուկա կարևոր իրադարձություն է ոչ միայն ընկերության հեղինակության ու ֆինանսների կազմակերպման տեսանկյունից, այլև ներդրողների համար, ովքեր հասանելիություն են ստանում նոր, վստահելի ներդրումային գործիքի:
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
-Ընդհանուր ծավալ՝ 1 մլրդ ՀՀ դրամ
-Արժեկտրոն՝ 12%
-Ժամկետ՝ 36 ամիս
-Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային
Պարտատոմսերը սահմանված կարգով ներկայացվելու են Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար։
RUB | 4.92 | 0.00 |
USD | 378.26 | -0.18 |
EUR | 446.88 | 0.81 |
GBP | 518.67 | 1.91 |
CAD | 276.85 | 0.29 |
JPY | 24.14 | -0.13 |
CNY | 54.48 | -0.07 |
CHF | 487.13 | 1.08 |

