
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ:
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերում Բանկի ներգրավման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարել «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագրին։
Նախարարն առավելապես կարևորել է «Հայաստան․Դիմակայուն Սյունիք» ծրագրի արագ գործարկումը։ 50 մլն եվրո ընդհանուր արժեքով այս ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզի դիմակայունությունը՝ սոցիալական և ենթակառուցվածքային զարգացման միջոցով։
Ծրագիրը ներառում է երեք հիմնական բաղադրիչ՝ առողջապահական ծառայությունների բարելավում, տեխնիկական և մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում և համայնքների ու տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում։
Քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ ԵՆԲ-ի ներգրավմամբ հատվածների աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։
Նշենք, որ Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանի առանցքային գործընկերն է ՝ ներդրումներ կատարելով խոշոր ենթակառուցվածքային նախագծերում և աջակցելով մասնավոր հատվածին: Հիմնական ուղղությունները ներառում են ճանապարհների արդիականացում, ՓՄՁ-ների զարգացում, "կանաչ" տնտեսություն և Էներգետիկա, ընդ որում, ընդհանուր ներդրումները զգալիորեն աճել են 2025 թվականին ՝ ապահովելով աշխատատեղեր և նվազեցնելով արժութային ռիսկերը բիզնեսի համար: Մասնավորապես, բանկի կողմից հատկացվել է 236 մլն եվրո Սիսիան-Քաջարան առանցքային 60 - կիլոմետրանոց մայրուղու ("Հյուսիս-Հարավ" միջանցքի մի մասը) կառուցման համար, նախագիծը ներառում է 27 կամուրջների եւ 8 թունելների կառուցում, ավարտը նախատեսվում է մինչեւ 2033 թվականը: Բանկի կողմից հատկացվել է նաև 50 մլն եվրո Սյունիքի մարզի զարգացման համար: 2025 թվականի դեկտեմբերին ԵՆԲ-ը և" Արդշինբանկը " գործարկեցին 100 մլն եվրոյի ծրագիր ՝ փոքր բիզնեսին աջակցելու համար ։ Բացվել են նաև ՀՀ Կենտրոնական բանկի միջոցով 70 մլն եվրոյի վարկային գծեր ՝ ֆինանսավորման հասանելիության բարձրացման նպատակով: ԵՆԲ-ն 50 մլն եվրո է տրամադրել էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար։