
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է Տավուշի մարզում գործող «Դիլի» կաթնամթերքի գործարան: Այցին մասնակցել են նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ընկերությունը նախատեսում է ստեղծել խոշոր անասնաբուծական համալիր, որը նախատեսված կլինի 600 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։ Պետության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել 231 գլուխ հոլշտին ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։
Պետական մեկ այլ ծրագրի շրջանակներում ընկերության կողմից նախատեսվում է անասնաբուծության ոլորտում իրականացնել 3․4 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։
«Դիլի» ընկերությունն օգտվել է պետական օժանդակության այլ ծրագրերից ևս, մասնավորապես՝ «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրով ձեռք է բերել 81,9 մլն դրամի 9 միավոր սարքավորում, որի դիմաց տրամադրված սուբսիդավորման գումարը 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 31,6 մլն դրամ։ «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 3 միավոր տրակտոր։ Լիզինգի գումարը կազմել է շուրջ 50 մլն դրամ։
Ընկերությունն ունի մոտ 70 աշխատակից, որոնց թիվը նախատեսվում է կրկնապատկել։ Արտադրամասերը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով։
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

