
Արմինֆո.ԵԱՏՄ մաքսային-իրավական համակարգը գործելու է "Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) ճանապարհին՝ այնպես, ինչպես Հայաստանի ողջ տարածքում: Այդ փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու այդ ճանապարհով անցնող ադրբեջանական բեռների զննումը։ «Շուտով մենք կունենանք մոնիտորինգի կենտրոն, որը կմիանա մեր ռենտգենյան համակարգերին ցամաքային կետերում, թույլ կտա մեզ հեռակա վերլուծել անցնող բեռը և ընտրել զննման համար նախատեսված օբյեկտները:
Եթե ինչ-որ տեղ ինչ-որ կասկածելի բան հայտնաբերվի, իհարկե, կպահանջվի մարդու միջամտություն: Այդ դեպքում "Ֆրոնտ օֆիսի" աշխատակիցը դուրս կգա, կանցկացնի զննում կամ կկատարի այլ գործառույթներ: Այս համակարգը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շփումը սահմանը հատող մարդկանց հետ։ TRIPP-ի պարագայում նույն մոտեցումը հիմա քննարկվում է", - ասել է Հակոբյանը։
Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։