
Արմինֆո. Բիզնեսի զարգացմանը նպաստող նախատեսված բարեփոխումների շրջանակներում ստեղծվում է նոր ինստիտուտ՝ Վրաստանի տնտեսական զարգացման բանկ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարեց երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Ինչ վերաբերում է նոր ինստիտուտի ստեղծման ժամանակացույցին, նախարարը նշեց, որ վերոնշյալ բարեփոխման վերաբերյալ հրամանագիրն արդեն պատրաստ է, և գործընթացը հրապարակայնորեն և պաշտոնապես կմեկնարկի առաջիկա մի քանի օրերին։
Կվրիվիշվիլին նշեց, որ ըստ պլանի և ժամանակացույցի, հիմնական աշխատանքները կավարտվեն ընթացիկ առաջին եռամսյակի վերջին։ Կառույցը բավականին մեծ կլինի, և, համապատասխանաբար, թիմի լիարժեք հավաքագրման համար որոշ ժամանակ կպահանջվի։
«Նոր ինստիտուտը կներառի երկրի տնտեսության բոլոր ոլորտները, բայց հիմնական ուշադրությունը կկենտրոնանա այն ոլորտների վրա, որոնք ակնհայտորեն լրացուցիչ աջակցության կարիք ունեն, այդ թվում՝ ֆինանսավորման ավելացման», - ասաց նախարարը։
RUB | 4.88 | -0.01 |
USD | 377.51 | -0.37 |
EUR | 449.99 | -0.07 |
GBP | 517.38 | 1.04 |
CAD | 279.45 | 0.80 |
JPY | 24.62 | 0.26 |
CNY | 54.63 | -0.04 |
CHF | 492.90 | -0.48 |

