
Արմինֆո. Team Telecom Armenia-ն («Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ) տեղեկացնում է իր բաժանորդներին, որ այսուհետ ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել նաև Idram&IDBank հավելվածով՝ որպես վճարման աղբյուր ընտրելով IDBank-ի հաշիվները (բանկային, խնայողական և քարտային) կամ Rocket Line թվային ապառիկը։
Ընկերությունների միջև համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել՝ հաշվի առնելով հաճախորդների կողմից վճարումների կատարման առավելագույն հարմարավետությունը։
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
RUB | 4.88 | -0.01 |
USD | 377.51 | -0.37 |
EUR | 449.99 | -0.07 |
GBP | 517.38 | 1.04 |
CAD | 279.45 | 0.80 |
JPY | 24.62 | 0.26 |
CNY | 54.63 | -0.04 |
CHF | 492.90 | -0.48 |

