Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026 17:30
Ալեքսանդր Ավանեսով

ՀԾԿՀ ղեկավարը ներկայացրել է ՓՄՌ ամերիկյան տեխնոլոգիաների առավելությունները, որոնք չկան "գետնի վրա"

ՀԾԿՀ ղեկավարը ներկայացրել է ՓՄՌ ամերիկյան տեխնոլոգիաների առավելությունները, որոնք չկան "գետնի վրա"

Արմինֆո. Պետք չէ անդրադառնալ այն պնդումներին, թե ԱՄՆ-ը մտադիր է ատոմային փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) իր տեխնոլոգիան փորձարկել Հայաստանի վրա։ Այդ մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

 

Նրա խոսքով՝ ամերիկյան ՓՄՌ-ները առավելություններ ունեն, որոնք կարող են Հայաստանի համար բավական գրավիչ դառնալ։ Մասնավորապես, հանձնաժողովի ղեկավարի պնդմամբ, արտակարգ իրավիճակի դեպքում ռեակտորի հովացման գործընթացին մարդու միջամտության անհրաժեշտություն չի լինի: Մեկ այլ առավելություն այն է, որ ՓՄՌ-ի սարքավորումները 80-90% - ով արտադրվում են արտադրողի գործարանում, առաքվում և տեղադրվում են պատվիրատու երկրում:

 

Մեջբերելով այս փաստարկները՝ Մեսրոպ Մեսրոպյանը հիշեցրել է, որ վերջին շրջանում մոդուլային ԱԷԿ-ի կառուցման մասին խոսում են բոլորը՝ ով չի ալարում, բացի փորձագետներից։ Մինչդեռ, ինչպես հիշեցրել է հանձնաժողովի ղեկավարը, ներկայումս առնվազն 15 երկրներում կառուցվում է 51 մոդուլային ռեակտոր։ "Անվտանգության տեսանկյունից այդ կայանները ավելի բարձր դասի են, քան մենք այսօր ունենք։ Մոդուլային կայաններն ավելի ճկուն են, և դրանց աշխատանքն ավելի արդյունավետ է", - վստահեցրել է ՀԾԿՀ ղեկավարը։

 

Միաժամանակ, նա նշել է, որ հայկական կողմը դեռ ժամանակ ունի վերջնական որոշում կայացնելու համար, քանի որ Հայկական ԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ: Ընթացիկ տարում կայանը կկանգնեցվի հինգ ամսով, որի ընթացքում կիրականացվեն համապատասխան միջոցառումներ։ Ընդ որում, երկրում ԷլեկտրաԷներգիայի դեֆիցիտ չի լինի, քանի որ կգործարկվի արտադրության այլ օբյեկտների ներուժը։ Մեսրոպ Մեսրոպյանը չի բացառել երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2036 թվականից հետո ևս 10-15 տարով երկարաձգելու հնարավորությունը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում հայտարարել էր Հայաստանին ՓՄՌ-ի կառուցման տեխնոլոգիաների տրամադրման մասին: Սկզբնական փուլում խոսքը 5 մլրդ դոլարի մասին է, երկրորդ փուլում կներդրվի ևս 4 մլրդ դոլար ։ Հատկանշական է, որ փետրվարի 11-ին խորհրդարանում պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե, ի վերջո, երբ կփակվի Մեծամորի ատոմակայանը, և ում հետ է Հայաստանը համագործակցելու նոր ատոմակայանի կառուցման հարցում, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դեռ ընտրում է, թե ինչպիսի ատոմակայան կառուցի: Նրա խոսքով՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարելի է երկարաձգել մինչև 2046 թվականը ։ Նախկինում ենթադրվում էր, որ այդ ժամկետը կտևի մինչև 2036 թվականը։ Վարչապետի խոսքով՝ այդ ընթացքում կարող է որոշում կայացվել նոր կայանի կառուցման մասին։

 

Նշենք նաև, որ ՓՄՌ (մինչև 300 ՄՎտ հզորությամբ բլոկներ), գործնականում, գոյություն չունեն։ Երկու փորձարարական նախագիծ կա միայն Ռուսաստանում և Չինաստանում։