Երեքշաբթի, 10 Մարտի 2026 19:18
Ալինա Հովհաննիսյան

ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում․ Օդիլ Ռենո-Բասսո

ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում․ Օդիլ Ռենո-Բասսո

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

 

Կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։

 

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ Կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում։

 

Նշենք, որ վերջին կանխատեսման համաձայն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2026 թվականին ակնկալում է Հայաստանի ՀՆԱ-ի 4,5% աճ: