Ուրբաթ, 13 Մարտի 2026 17:02

IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին

IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին

Արմինֆո.IDBank-ը ներկայացնում է IDDistributor նորարարական թվային հարթակը, որը միավորում է վճարումների ավտոմատացումն ու շրջանառու կապիտալի հասանելիությունը մեկ ամբողջական լուծման մեջ։ Նախաձեռնությունը համաֆինանսավորում է Հելվետաս շվեյցարական ինտերկոոպերացիայի RECONOMY ներառական և կանաչ տնտեսության զարգացման ծրագիրը։

Ի՞նչ է IDDistributor-ը

IDDistributor-ը ժամանակակից ֆինանսական գործիք է, որը հնարավորություն կտա մատակարար կամ արտադրող կազմակերպությունների առաքիչներին ընդունել վճարումներ առևտրի կետերից՝ անվտանգ և ամբողջությամբ անկանխիկ եղանակով։

Գործիքը միաժամանակ լուծում է բիզնես համագործակցության երկու առանցքային խնդիր։ Առաջինը՝ մատակարարների և առևտրի կետերի միջև հաշվարկների գործընթացի պարզեցում և թվայնացում՝ այն դարձնելով արագ, անկանխիկ և լիովին վերահսկելի։ Երկրորդը՝ միկրո և փոքր բիզնեսների համար ֆինանսական ճկունության ապահովում՝ Rocket Distributor նախահաստատված վարկային սահմանաչափի միջոցով։

Հարթակը ոչ միայն պարզեցնում է մատակարարման պահին վճարման գործընթացը, այլև բարձրացնում է գործարքների թափանցիկությունը և արդյունավետությունը՝ նվազեցնելով կանխիկի շրջանառության հետ կապված ռիսկերը։

Ֆինանսների հասանելիություն և բիզնեսի կայուն աճ

IDDistributor-ի միջոցով նույնիսկ Հայաստանի հեռավոր համայնքներում գործող միկրո և փոքր բիզնեսները ստանում են արագ ֆինանսավորման և անվտանգ անկանխիկ վճարումների հասանելիություն։

Լուծումը ստեղծում է միջավայր, որտեղ վճարումները և ֆինանսավորումը գործում են միասին՝ աջակցելով բիզնեսների կայուն աճին, շրջանառության մեծացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։

Ինչպե՞ս է աշխատում համակարգը

Համակարգը գործում է երկու հավելվածների՝ IDDistributor-ի և IDBusiness Mobile-ի փոխկապակցված աշխատանքի միջոցով։

  • IDDistributor-ը նախատեսված է մատակարար կազմակերպությունների առաքիչների,
  • IDBusiness Mobile-ը՝ առևտրային կետերի համար։

Մատակարարման պահին առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:         
Վճարումը կատարվում է ակնթարթորեն, և գումարն անմիջապես փոխանցվում է մատակարար ընկերության բանկային հաշվին՝ հասանելի դառնալով մատակարար կամ արտադրող ընկերությանը և ապահովելով գործընթացների արագությունն ու անխափանությունը։

Rocket Distributor․ շրջանառու կապիտալի ճկուն կառավարման լուծում

IDDistributor-ի կարևորագույն բաղադրիչներից է Rocket Distributor վարկային գործիքը։

Եթե առևտրային կետը տվյալ պահին չունի բավարար շրջանառու միջոցներ, ապա կարող է օգտագործել IDBank-ի կողմից նախահաստատված վարկային սահմանաչափը և անմիջապես իրականացնել մատակարարման դիմաց վճարումը։

Այս մեխանիզմը թույլ է տալիս.

  • բարելավել բիզնես գործընթացները,
  • ապահովել մատակարարման անընդհատությունը,
  • ավելի արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալը,
  • արագացնել ապրանքաշրջանառությունը։

Վարկային սահմանաչափը սահմանվում է Բանկի կողմից՝ ելնելով առևտրային կետի վարկունակությունից և կարող է պարբերաբար վերանայվել։ Առևտրային կետը, գնորդներից ընդունելով անկանխիկ վճարումներ, կկարողանա հեշտությամբ մարել Rocket Distributor վարկը կամ կուտակել միջոցները իր IDBank-ի հաշվին՝ այդպիսով հեշտությամբ իրականացնելով ապրանքաշրջանառության և դրա դիմաց վճարումների ընդունման ու կատարման գործընթացները։ Ընդ որում, Rocket Distributor վարկը մարելուն պես, սահմանաչափը անմիջապես կվերականգնվի և առևտրային կետը կկարողանա նորից օգտագործել այն հաջորդ պատվերների համար։