Հինգշաբթի, 19 Մարտի 2026 17:15

Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն Մոլում

Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն Մոլում

Արմինֆո.Նվերաշատ խաղարկությունն այս անգամ Դալմա Գարդեն Մոլում է՝ առաջիկա հանգստյան օրերի գնումները դարձնելով շահավետ և լի անակնկալներով։

Idram&IDBank-ի օգտատերերը կարող են համատեղել իրենց հաճելի ժամանցը՝ օգտվելով հատուկ առաջարկից և ստանալով լրացուցիչ նվերներ իրենց գնումների համար։

Եվ այսպես՝ ակցիայի շրջանակներում 2026թ․ մարտի 20-ին, 21-ին և 22-ին Դալմա Գարդեն Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները հնարավորություն կստանան շահելու idplus-ի նվեր-քարտեր։

Մասնակցության պայմանները՝

  • 2026թ․ մարտի 20-ին 21-ին կամ 22-ին Դալմա Գարդեն Մոլում առկա վաճառակետերում կատարել միանվագ 10․000+ դրամի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,
  • մոտեցնել վճարումը հաստատող անդորրագրերը Idram&IDBank-ի ինֆորմացիոն տաղավար,
  • թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանել թերթիկ և շահել 3․000 - 30․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։

Առաջարկից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։

Մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր և շահավետ գնումներ։

Ակցիայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։