Հինգշաբթի, 19 Մարտի 2026 20:20

Հայկական Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ընկերությունն այսուհետ կգործի որպես լիազորված Lloyd’s broker

Հայկական Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ընկերությունն այսուհետ կգործի որպես լիազորված Lloyd’s broker

Արմինֆո.1995 թվականին հիմնադրված Հայաստանի առաջին ապահովագրական և վերաապահովագրական բրոքերը՝ Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ն,  պաշտոնապես ստացել է հեղինակավոր Lloyd’s broker-ի հավատարմագրում և գրանցվել որպես լիազորված Lloyd’s broker՝ ձեռք բերելով ուղղակի մուտք դեպի 300 տարուց ավելի գործող համաշխարհային առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկա՝ Lloyd’s of London:

Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ն հրապարակված է Lloyd’s-ի պաշտոնական կայքում՝ ldc.lloyds.com, հետևյալ հղումով՝ 

https://ldc.lloyds.com/marketdirectory/results?mode=bro&loc=AM&bro=1&cov=0&man=0&mem=0&omc=0։

Այսպիսով Հայաստանը ևս նշվեց Lloyd’s-ի պաշտոնական կայքում որպես ճանաչելի շուկա, որտեղ Lloyd’s-ը ունի իր հավատարմագրված բրոքերը։

Ավելի քան 30 տարի, Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ն հանդիսացել է շուկայի բազմաթիվ նորարարությունների նախաձեռնող՝ ներմուծելով համաապահովագրություններ, ապահովագրական pool-եր, վերաապահովագրական պայմանագրեր և միջազգային լավագույն պրակտիկաներ։ Ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է ապահովագրական և վերաապահովագրական բրոքերային համապարփակ ծառայություններ՝ ընդգրկելով ռիսկերի գնահատում, խորհրդատվություն և վնասների կարգավորում՝ ունենալով լայն միջազգային գործարար կապեր և խորքային գիտելիք հայկական շուկայի վերաբերյալ։

Lloyd’s broker հավատարմագրումը տրամադրվում է բացառապես այն ընկերություններին, որոնք անցել են  համակողմանի և միջազգային ստանդարտներին համապատասխան խստապահանջ մոնիտորինգ և համապատասխանում են բարձր մասնագիտական, ֆինանսական կայունության, համապատասխանության, գործառնական, իրավական, գաղտնիության պահպանման, պատշաճ վարչարարության, ներքին վերահսկման մեխանիզմների և կառավարման խիստ չափանիշներին։

Ի դեպ, Հայաստանի տնտեսության համանման չափերի երկրներում Lloyd’s broker-ների ներկայությունը, որպես կանոն, սահմանափակվում է միջազգային, խոշոր Lloyd’s broker ընկերությունների տեղական ներկայացուցչություններով։ Հայկական տնտեսավարող սուբյեկտին Lloyd’s broker կարգավիճակի ուղղակի շնորհումը տարածաշրջանի համար բացառիկ ինստիտուցիոնալ ձեռքբերում է։

Այս հեղինակավոր կարգավիճակն ամրապնդում է ընկերության դիրքը տեղական և տարածաշրջանի ապահովագրական ոլորտում, հնարավորություն ընձեռում հանդես գալ որպես միջազգային բրոքեր՝ մասնակցելով ապահովագրական և վերաապահովագրական ծրագրերի տեղաբաշխմանը Lloyd’s-ի շուկայում ու դրանից դուրս՝ հայկական և տարածաշրջանի շուկաները կամրջելով Լոնդոնի Lloyd’s-ի  հետ։  

Lloyd’s broker կարգավիճակը էապես բարձրացնում է ընկերության հաճախորդների և գործընկերների պաշտպանվածության մակարդակը՝ համապատասխանեցնելով այն ապահովագրական աշխարհի նշաձող հանդիսացող Lloyd’s շուկայի չափանիշներին։ 

Սա նշանակում է ավելի լայն ապահովագրական ծածկույթներ, մրցունակ պայմաններ, միջազգային լավագույն պրակտիկայի կիրառում, ինչպես նաև աշխատանք վստահելի և ֆինանսապես կայուն գործընկերների հետ։ Lloyd’s շուկայի միջոցով Փրայմ Ինշուըրնս Բրոքերս-ի հաճախորդները կստանան ոչ միայն բարձր պաշտպանություն ունեցող ծածկույթ, այլ նաև գլոբալ փորձագիտական ներուժ, նորարարական ապահովագրական լուծումներ և ռիսկերի կառավարման բարձրագույն ստանդարտներ։

Հայաստանյան ընկերությունները և կազմակերպությունները կարող են ստանալ աշխարհի առաջատար ապահովագրական շուկայի լուծումներ, բոլոր գործընթացների տեղական կազմակերպմամբ, հայաստանյան իրավական և գործառնական միջավայրի լիարժեք ընկալմամբ։

Հայաստանի ընկերությունները, որոնք ունեն արտասահմանյան նախագծերի և միջազգային պայմանագրերի ներգրավվածություն, կարող են ստանալ միջազգային ծրագրերի հետ լիովին համատեղելի ապահովագրական ծածկույթներ։

Տեղական Lloyd’s broker-ի մասնակցությունը նաև կարևոր է հայցերի կարգավորման փուլում, քանի որ տեղական շուկայում երկարատև աշխատած բրոքերը քաջատեղյակ լինելով հայկական օրենսդրական և ընդունված մոտեցումներին, լավագույնս կներկայացնի իր հաճախորդի շահերը պատշաճ մակարդակով, մասնագիտական և կառուցվածքային ձևով։

Lloyd’s բրոքերի առկայությունը Հայաստանում նշանակում է, որ հայկական հաճախորդները ստանում են միջազգային մակարդակի ապահովագրական պաշտպանություն՝ տեղական վստահելի գործընկերոջ միջոցով։