
Արմինֆո.Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցը վերջին տարիներին դարձել է ոչ միայն զբոսաշրջային վայր, այլև փոքրիկ ընտանեկան բիզնեսների յուրօրինակ հավաքատեղի։ Այստեղ 2021 թվականին հիմնադրվեց Hyur Home Dilijan հյուրատունը՝ որպես ընտանեկան բիզնես, որը շուտով գրավեց այցելուներին իր ջերմ մթնոլորտով և անհատական մոտեցմամբ։
Սկսելով մեկ տնից՝ բիզնեսն աստիճանաբար ընդլայնվեց. ներկայում գործում են երկու հյուրատներ, իսկ երրորդը շինարարության փուլում է։ Այսօր Hyur Home Dilijan-ը կարող է ընդունել մինչև 18 հյուր՝ առաջարկելով հանգիստ, բնությանը մոտ միջավայր և հարմարավետ պայմաններ։
Հյուրատան հիմնադիր Լիլիթ Մուրադյանի խոսքով՝ այցելուների մեծ մասը հաջորդ տարիներին կրկին նախընտրում են այս հյուրատունը վստահության և յուրիօրինակ ջերմ միջավայրի համար:
Բիզնեսի ընդլայնմանն աջակցում է գործընկեր Կոնվերս Բանկը՝ Women In Business վարկատեսակի շրջանակում, որն առանձնանում է ճկուն պայմաններով և որոշումների կայացման արագությամբ:
Տեսանյութն՝ այստեղ
conversebank.am, 010 511 211