
Արմինֆո Իրանը թեև տրանզիտային առումով փոքր նշանակություն ունի Հայաստանի համար, այդուհանդերձ որոշ ապրանքների ներմուծման գծով շոշափելի դեր ունի, այսպես, 2025թ-ին Իրանի տարածքով Հայաստան է ներմուծվել մոտ 50 մլն դոլարի չինական ավտոմեքենա, ըստ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի։
2025 թվականին Հայաստանի ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 13 մլրդ դոլար, որի 11%-ը կամ 1,477մլն դոլարը իրականացվել է Մեղրիի սահմանային անցակետով։ Իրանի տարածքով ներմուծված ապրանքների 47%-ը (699 մլն դոլար) իրանական ծագման են, իսկ 42%-ը (625 մլն դոլար) չինական ծագման։
Իրանի տարածքով Հայաստանը հիմնականում ներմուծում է չինական ծագման հետևյալ ապրանքները՝ ավտմեքենաներ (50 մլն դոլար), անվադողեր (20 մլն դոլար), ստվարաթղթյա տուփեր (16 մլն դոլար), խաղալիքներ (15 մլն դոլար) և արևային վահանակներ (14 մլն դոլար)։
Նշենք, որ Իրանից Հայաստան ներմուծումը ռազմավարական կարևոր ուղղություն է, որտեղ Իրանը երկրի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Հիմնական ներմուծումները էներգետիկ արտադրանքն են (բնական գազ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով մինչև 2030 թվականը), ինչպես նաև պողպատը, պարարտանյութերը, մրգերը, ցեմենտը և նավթաքիմիական արտադրանքը։ 2025 թվականի տվյալներով երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 768.1 միլիոն դոլար (4.2% աճ)։ 2025 թվականին Իրանի բաժինը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրում կազմել է 3.6%։
Իրանից ներմուծումը կազմել է 690.4 միլիոն դոլար, իսկ Հայաստանից արտահանումը՝ 78 միլիոն դոլար։ Առանձին ապրանքների վերաբերյալ ամբողջ 2025 թվականի տվյալները չեն հավաքագրվել, բայց, որպես կանոն, արտահանման ավելի քան 70%-ը էլեկտրաէներգիա է։