
Արմինֆո.Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) և Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան (UzCSD) ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան բացում է օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում, ինչը հնարավորություն կտա իրականացնել արժեթղթերի հաշվառում, պահառություն, ինչպես նաև գործարքների սպասարկում և կորպորատիվ գործողությունների իրականացում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
CDA-ի հաղորդագրության համաձայն, համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի մարտի 30-ին՝ երկու երկրների կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարների՝ Անի Մակարյանի և Շերալի Աբդուջաբորովի մասնակցությամբ՝ նշանավորելով համագործակցության նոր փուլ՝ ուղղված շուկաների միջև գործնական ինտեգրմանը և ենթակառուցվածքային կապերի ամրապնդմանը։
Այս համագործակցությունը նպատակ ունի․ ապահովել արժեթղթերի անվտանգ պահառություն և իրավունքների հաշվառում UzCSD-ում բացված հաշիվների միջոցով; պարզեցնել և արդյունավետ դարձնել միջսահմանային գործարքների իրականացումը; ընդլայնել շուկայի մասնակիցների մուտքը դեպի Ուզբեկստանի կապիտալի շուկա; խթանել երկու երկրների միջև ներդրումային հոսքերը և ֆինանսական համագործակցությունը։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը նշել է․«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համար նման գործառնական կապերի ստեղծումը կարևոր քայլ է մեր միջազգային ինտեգրման ռազմավարության շրջանակում։ Օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացումը Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում թույլ կտա մեր շուկայի մասնակիցներին ավելի հեշտ մուտք գործել նոր շուկաներ և օգտվել ընդլայնված ներդրումային հնարավորություններից։ Ուզբեկստանը, որպես ինտենսիվ զարգացող շուկա, մենք տեսնում ենք հնարավորություն հանդիսանալ կամուրջ արևմտյան և միջին արևելքի կապիտալի ներհոսքի համար։ Սա հնարավորություն է ինչպես տեղական ներդրողների, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար։
Սա հնարավորություն է ինչպես տեղական ներդրողների, այնպես էլ մեր գլոբալ և տարածաշրջանային գործընկերների/ներդրողների համար։ Ուզբեկստանը, որպես արագ զարգացող շուկա, ունի զգալի ներուժ՝ ներգրավելու Եվրոպայի և Մերձավոր Արևելքի կապիտալի հոսքերը։ Միաժամանակ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դիտարկում է իր դերը որպես կամուրջ տարբեր տարածաշրջանների միջև՝ այդ թվում նաև Ուզբեկստանի համար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին համագործակցության պատրաստակամության, բարձր պրոֆեսիոնալիզմի և միասնական տեսլականի համար։ Մենք մեծապես կարևորում ենք մեր ապագա հաջող և երկարաժամկետ համագործակցությունը»։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (CDA) և Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայի (UzCSD) միջև ստորագրված համաձայնագիրը բացում է նոր հնարավորություններ երկու երկրների ֆինանսական շուկաների միջև արդյունավետ համագործակցության համար՝ ապահովելով ավելի բարձր մակարդակի փոխհամագործակցություն, վստահություն և կապիտալի ազատ տեղաշարժի հնարավորություններ տարածաշրջանում։