Երկուշաբթի, 30 Մարտի 2026 19:41
Մարիաննա Մկրտչյան

ՏԿԵՆ պաշտոնյաներն ու ԱՄՀ ներկայացուցիչը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ

ՏԿԵՆ պաշտոնյաներն ու ԱՄՀ ներկայացուցիչը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Առնակ Ավետիսյանը և Նարեկ Ապիտոնյանը ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են կլիմայի,տարածքային և տեղական կառավարման, էներգետիկ ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել կլիմայի ոլորտում համայնքային բյուջեների կառավարման մեխանիզմների վերաբերյալ ՀՀ կառավարության ռազմավարությանը և օրենսդրական փոփոխություններին, միջազգային համագործակցության ծրագրերին և հեռանկարներին։

 

Հյուրերին են ներկայացվել Հայաստանում ջրամբարաշինության, ջրային համակարգերի արդունավետ կառավարման, վերականգնվող էներգետիկայի ոլորտների ծրագրերն ու ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կապակցվածության, երկաթուղային ցանցի և լոգիստիկ ենթակառուցվածքների վերականգնմանը վերաբերող հարցեր։