Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026 12:47

ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով  

ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով  

Արմինֆո. Ապրիլի 10-12-ը տեղի կունենա Leasing EXPO 2026 ցուցահանդեսը, որն անցկացվում է արդեն չորրորդ տարին։ Էքսպոյին ԱրարատԲանկը հանդես կգա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղղված հատուկ առաջարկով։

Վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ։

Վերականգնվող էներգիայի էլեկտրակայանների կառուցման, վերակառուցման կամ ընդլայնման, ինչպես նաև էներգաարդյունավետ ներդրումների նախագծերի իրականացման նպատակով տրամադրվող լիզինգի վերաբերյալ հաճախորդները մասնագիտական խորհրդատվություն կստանան ԱրարատԲանկի տաղավարում։ Առաջարկը գրավիչ է․

  • վերականգնվող էներգիայի լիզինգ սկսած 0,9%-ից,
  • մինչև 10 տարի մարման ժամկետ,
  • կանխավճար՝ սկած 10%-ից,
  • փաստացի՝ սկսած 0․91%-ից։

Լիզինգի փորձագետները հանգամանալից կներկայացնեն նոր պրոդուկտի առավելություններն ու կպատասխանեն լիզինգի գործընթացներին վերաբերող հարցերին։

ԱրարատԲանկը շարունակում է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում ներկայացնել լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի (cash back) հնարավորությամբ՝ EU4Business-SMECI ծրագրով։

 

"ԵՄ-ն բիզնեսի համար" (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիրն ուղղված է արտահանման խթանմանը, որն իր մեջ ներառում է արտադրության, ծառայությունների մատուցման և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսներին։ Այս ծրագրից կարող են օգտվել նաև այն բիզնեսները, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ ոլորտներին, սակայն նախատեսում եմ հիմնել արտադրություն, կամ մատուցել ծառայություններ։ Օրինակ՝ սննդամթերքի վաճառք իրականացնող տնտեսվարողը կարող է դիմել արտադրություն հիմնելու կամ ծառայություն մատուցելու համար ներդրումներ կատարելու նպատակով։

 

EU4BUSINESS ծրագիրը ուղղված է ԵՄ չափորոշիչների ներդրման խթանմանը՝ շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի, առողջության և անվտանգության, ինչպես նաև արտադրության որակի և անվտանգության ոլորտում, և նախատեսված է ՓՄՁ-ների կարողությունների բարձրացման համար` ԵՄ շուկա մուտք գործելու և մրցակցելու նպատակով:

 

Այս ծրագրի շրջանակներում լիզինգի առարկա կարող են հանդիսանալ հետևյալ հիմնական միջոցները՝

  • տրանսպորտային միջոցներ,
  • արտադրական սարքավորումներ և հոսքագծեր
  • արևային կայաններ,
  • գյուղատնտեսական տեխնիկա,
  • ժամանակակից ջերմոցային սարքավորումներ, ոռոգման համակարգեր և այլն,

Լիզինգի նշյալ առարկաները պետք է լինեն առաջնային շուկայից ձեռքբերվող, եվրոպական արտադրության կամ եվրամիության ստանդարտներին համապատասխանող և այլ երկրում արտադրված, օրինակ՝ Չինաստանում։  Սարքավորումները պետք է ունենան CE սերտիֆիկատ։ Բացի դա, այս ծրագրի շրջանակներում կարող են վարկավորվել Էներգախնայող շինարարական աշխատանքները (բացառությամբ բազմաբնակարան շենքերի), այսպես կոչված կանաչ շենքերի կառուցման նպատակով։

Ցուցահանդեսը տեղի կունենա Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1), ժամը՝ 12։00-20։00-ը։