Շաբաթ, 11 Ապրիլի 2026 11:50
Ալեքսանդր Ավանեսով

Ադրբեջանը Հայաստան է ուղարկել 887 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանը Հայաստան է ուղարկել 887 տոննա դիզելային վառելիք

Արմինֆո Ապրիլի 11-ին Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ բաղկացած 887 տոննա դիզելային վառելիքից: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 15 վագոն։ Ադրբեջանը նավթամթերքների մատակարարումը Հայաստան սկսել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ դեկտեմբերին մատակարարումները կազմել են 1 210 280 տոննա եվրո-95 պրեմիում դասի բենզին, որի արժեքը կազմել է 788,8 հազար դոլար: