Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 14:50
Ալինա Հովհաննիսյան

Երևանում կկայանա արհեստական բանականությանը նվիրված համաժողով

Երևանում կկայանա արհեստական բանականությանը նվիրված համաժողով

Արմինֆո. Երևանում չորրորդ անգամ կանցկացվի արհեստական բանականությանը (ԱԲ) նվիրված ՝ AI Conf Armenia 2026 համաժողովը, որը մեկ հարթակում կմիավորի առաջատար փորձագետների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են երկրում ԱԲ ապագայով:

 

Ակնկալվում է պետական և մասնավոր հատվածի ավելի քան 20 առաջատար բանախոսների ելույթներ: Հիմնական բանախոսների թվում է NVIDIA-ի փոխնախագահ (Omniverse եւ Simulation Technologies) Ռեւ Լեբարեդիանը, ով հանդես կգա "ԱԲ գործակալները եւ թոքենների տնտեսությունը" զեկույցով: Հատուկ հյուրերի թվում է նաև Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղախաջանյանը, ով կներկայացնի "Արհեստական բանականության հայկական դոկտրինը" թեմայով զեկույց:

 

«Վերջին տարիներին Հայաստանը աննախադեպ աճ է գրանցել գերհամակարգիչների և GPU ենթակառուցվածքի ոլորտում: Ընթացիկ ներդրումային ծրագրերի հաջող իրականացման դեպքում երկիրն արդեն հաջորդ տարի կարող է ընդգրկվել համաշխարհային առաջատարների տասնյակում ՝ ընդհանուր հաշվողական հզորությամբ ։ Առաջիկա AI Conf Armenia-ն կոչված է իմաստավորելու այս սրընթաց աճը և քննարկելու, թե ինչպես այն կարող է լավագույնս նպաստել երկրի զարգացմանը", - ասվում է համաժողովի կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

Սպասվում է մոտ 2 հազար մարդու մասնակցություն։ Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 18-ին Երևանի պետական համալսարանում: Կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը, YerevaNN-ը, Krisp-ը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:-